Tert.am-ը գրում է.

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ Tert.am-ը զրուցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի, դրա դրական և բացասական կողմերի, ինչպես նաև ենթադրյալ վտանգների և ակնկալվող ձեռքբերումների մասին: Փորձագետն ասում է, թե անկախ նրանից, թե որ միությանն ենք անդամակցում, միևնույն է՝ մտնելով որևէ միության կազմ, մենք կորցնելու ենք մեր սուվերենությունը: Անդրադառնալով Իրանի գործոնին՝ փորձագետը զարմանք է հայտնում. «Ինչպե՞ս կարելի է կողքի ռեսուրսները չօգտագործել և ընկնել արևմտյան կամ արևելյան չոլերը»:

 -Պրն. Մեսրոբյան, ինչ ակնկալիքներ և ինչ վտանգներ եք տեսնում հրապարակված ճանապարհային քարտեզի դրույթներում։

 -Ցանկացած պետություն, երբ մտնում է ինչ-որ ավելի մեծ միավորման մեջ, առնվազն երեք խնդիր է կանգնում նրա առաջ, ինչը ես տեսա նաև այս ճանապարհային քարտեզում:

Առաջին. Ներքին օրենսդրական դաշտը և նորմատիվային օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցվի ընդհանուր դաշտի՝ տվյալ դեպքում Մաքսային միության ներքին օրենսդրական և նորմատիվային դաշտին: Երկրորդ. միավորման մեջ մտնող պետությունը պարտավոր է վերանայել արդեն կնքված միջազգային պայմանագրերը, պարտավորությունները (խոսքը պայմանագրերի մասին է այն պետությունների հետ, որոնք չեն մտնում տվյալ միության մեջ): Եվ երրորդ՝ Մաքսային միությունում գործող պայմանագրերին պետք է միանալ: Այս 3 խնդիրները միանշանակ պետք է լինեին։ Նույն խնդիրը կլիներ, եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Այս իմաստով մոտեցումը ստանդարտ է:

-Իսկ ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Անցյալ տարի բոլորը չգիտես ինչու սկսեցին խոսել թե՛ Մաքսային միության, թե՛ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի դրական և բացասական կողմերի մասին: Ես ուղղակի ապշում էի, որ հայտնվեցին բավականին շատ մարդիկ, որոնք երկու դեպքում էլ չունենալով պայմանագրի տեքստը, կարծիքներ էին հայտնում: Դա ինձ մտահոգեց: Եթե չընդունենք, որ բոլորը Վանգայի կամ Նոստրադամուսի նման պայծառատես են, սա նշանակում է, որ լոբբինգ էր գնում թե՛ ՄՄ, թե՛ ԵՄ կողմից: Սա բնական է. ցանկացած մեծ տերություն ինքն ունի կայսերական մոտեցումներ: Նրանք մի խնդիր ունեն՝ ընդլայնել իրենց տարածքները կամ ազդեցության ոլորտները. դա ցանկացած կայսրության նպատակն է: Ես զարմանում եմ Հայաստանի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել