Հայաստանի քաղաքական գործիչների մեծ երկրպագուն ու հետևորդը առանձնապես չեմ, բայց մեզ մոտ մազալու գործիչներ կան, որոնց կարող ես հավեսով լսել ու լսել: Ու ոչ թե նրա համար, որ առանձնակի մտքի տիտաններ են, այլ նրա համար, որ նման որակի ու ինտելեկտի տեր գործիչներ ուրիշ երկրում հաստատ չես գտնի ու BBC-ներով էլ նրանց մասին երբեք չես լսի: Ստիպված մտնում ես հայկական մանր ու միջին կայքերն ու ծանոթանում միջնակարգ կրթությանը կակա ասող էս դեմքերի նորանոր բոցերին: Վերջին փնտրտուքներիցս մեկի ժամանակ էլ Հովիկ Արգամիչը նոր կիքսի մասին կարդացի: Պարզվում է՝ Դուբայում Արգամիչը շեյխին ասել է. «Պատվաբեր է պագեւ հանձնել մի պետական գործչի, որը լեցուն է այդ մշակույթով...»:)) Լրագրող Կարմենը լավ բերանին եկավ: Ասում է այ Հովիկ, շեյխը հո տարրա չի, որ լեցուն, լիփ-լիքը լինի : բայց դե Հովիկը տենց մանր բաների մեջ չի խորանում:
Ու էսպես ձեռի հետ էլ «Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ» անզուգական տողերի հեղինակ և կատարող Հովիկ ախպոր հին բոցերը միտս եկան ու ասեցի մի քիչ էլ ձեզ ծիծաղեցնեմ:
Վայթեմ 2008-ն էր, երբ այս մեծ հռետորը ելույթի ժամանակ հայտարարեց. «Մեզ պետք է դիվիդիներ հավաքել»: Հավանաբար Արգամիչը գիշերը ագրեսիվ կատուների մասին ինչ-որ սարսափ ֆիլմ էր դիտել DVD ֆորմատով ու «դիվիդենտ» բառը շփոթեց DVD-ի հետ:)
Հիշելու առանձին առիթ է նաև, երբ չարաբաստիկ մարտի 1-ից հետո աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին Աբրահամյանը պաշտոնական նամակ ուղարկեց, որում 50-ից ավելի ուղագրական ու կետադրական սխալ կար: Հիշում եմ էն ժամանակ սրա մասին ինչքան խոսեցին ու ծաղրեցին:
Մի անգամ էլ բուհերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ֆյուլեի մասին, Արգամիչը համառորեն նրան «Ֆիլե» էր անվանում։ Դե մարդը լավ սնվել շատ է սիրում ինչ կարող ես ասել ( ԱԺ-ում Արգամիչի պերերիվների ճոխության մասին լեգենդներ կան): Սա իհարկե «զավտրիկի» շարքից է՝ Բրյուսելում Աժ նախագահը հենց այս բառն է օգտագործել։
Բա ինչքան ծիծաղեցինք, երբ Աբրահամյանը բռնեց ու լրագրողներին ասեց. « Ցանկություն ունեմ իմ որդուց արու զավակ ունենալ»: Իսկ որդիդ դեմ չի՞ Արգամիչ )))
Բայց ամենակարևորը, թե ինչ է այս ինտելեկտուալի խելքին փչել, որ Ուրուգվայում՝ մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց քոչարի է պարել, հավանաբար գիտի միայն ինքը:
Ու էս կրթական մակարդակով էլ մարդիկ մեծամեծ պաշտոններ են զբաղեցնում ու ավելի մեծերև ստանալու հույսեր դեռ ունեն: Քո ընկեր բնապահպան Նոնոյին իմ կողմից բարևի Արգամիչ: Իրար խելքի եք, բայց թե ինչի էդ տղուն Խոսրովի Արգելոցում գործ չտվին, չեմ հասկանում: