Կարդացեք ներքոնշյալ պայմանագրի հատկապես 3-րդ հոդվածը և պատկերացրեք թե՛ Սերժ Սարգսյանի սուտ խոսելու մասին, թե՛ մեր «բարեկամ» երկրի պայմանավորվածությունները խախտելու մասին։

Խոսքը ՀՀ և ՌԴ-ի միջև 97 թվին կնքված պայմանագրի, Ռուսաստանի Ադրբեջանին 4 մլրդ. դոլլարի հարձակվողական զենք և առհասարակ այլ ռազմամթերք վաճառելու մասին է։ Որն ըստ Սերժի՝ «մենք չենք կարող արգելել» աքսիոմի մեջ է տեղավորվում։

Նման արտահայտությունից հետո հարցեր են առաջանում, բայց հռետորական, իսկ այդ դեպքում.

1. ինչու՞ է Ռուսաստանը համարվում բարեկամ երկիր, եթե զինում է մեր թշնամուն,
2. ինչու՞ չեն արձագանքում ներկայիս իշխանությունները դրա դեմ, գոնե որպես փորձ կամ ցույցադրություն, որ աշխատում են հանուն ՀՀ քաղաքաացու շահերի,
3. ինչու՞ չեն օգտագործում սույն պայմանագիրը միջազգային դատարանում՝ նման ռուսական գործունեությունը կանխելու կամ կասեցնելու նպատակով։

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության եվ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եվ փոխադարձ օգնության մասին
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 5-ից:

Հոդված 3
Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն
իրենց համար բոլոր մատչելի միջոցները՝ խաղաղության դեմ
սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց
դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից 3
ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և
կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ
ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին
համապատասխան հավաքական ինքնապաշտպանության
իրավունքի իրականացման կարգով:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել