Գաբին, որի «Երանի» երգը, որի հեղինակը Վահրամ Պետրոսյանն էր, մեկ տարի առաջ հիթ դարձավ հատկապես երիտասարդության շրջանում, երեկ ներկայացրեց իր նոր՝ «Սարի աղջիկ» երգը՝ ավանգարդ ֆոլկ տեսակի մեջ: Չնայած երիտասարդ տարիքին՝ երգչուհին փոքր տարիքից երգել է տարբեր երգչախմբերում, «Հայ փոքրիկ երգիչներ» անսամբլում, որից հետո Գևորգ Մանասյանի ղեկավարած երգչախմբում՝ որպես մեներգչուհի: Բազմաթիվ համագործակցություններ է ունեցել տարբեր արտիստների հետ եւ տարբեր ոճերում, նաեւ R&B: Երգչուհին խոստովանել է, որ «Սարի աղջիկ» երգի գործիքավորումը պատրաստ էր դեռեւս 2013թ. հունիսին, սակայն Եվրոպա շրջագայության մեկնելու պատճարով երգի աշխատանքները հետաձգվեցին: Բավականին ոգևորիչ փաստ է, որ հայ երիտասարդ երգիչներն ու երգչուհիները սկսել են պրոպագանդել «Սարի աղջիկ» երգը եւ փաստել վերջինիս հայկականությունը: