Էս մեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ասես անմեղսունակների հավաքածու լինի: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ զեկուցել է, որ գործազրկությունը 18,6 տոկոս է, իսկ մեր պրոֆիլային նախարարությունից հայտարարել են, որ ԱՄԿ-ն սուտ է ասում ու գործազրկությունը ոչ թե 18,6 տոկոս է, այլ 17,3:
Փաստորեն սրանք գետինը մտնելու (իսկ նախարարի դեպքում` կաբինետի պատուհանից դուրս նետվելու) փոխարեն, դեռ մի բան էլ հաթաթա են անում: Նախ, ես վստահ եմ, որ այս պարագայում հենց մեր նախարությունն է ստում ու կեղծ թվեր ներկայացնում, երկրորդն էլ, անգամ եթե ենթադրեինք, որ գործազրկությունը ոչ թե 18,6 տոկոս է, այլ 17,3, ապա դա միևնույն է նշանակում է, որ նախարարությունը ղեկավարվում է անտաղանդ ու անմեղսունակ մարդկանց կողմից, կամ էլ պարզապես մարդկանց, ովքեր խորապես թքած ունեն սոցիալական հարցերի, այդ թվում նար գործազրկության հիմնախնդրի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել