Epress.am-ը գրում է.
Կառավարությունը երեկվա նիստում որոշում է կայացրել շարունակել սոցիալապես անապահով՝ շուրջ 65 հազար ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների տրամադրվող աջակցությունը, որը սկսել է 2011 թվականից:
Այսպիսով՝ գործադիրը որոշել է 2013 թվականի երկրորդ կիսամյակում և 2014-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում սպառված բնական գազի սակագնի մեղմացման համար փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը` նախկինում սահմանված սպառված բնական գազի նույն չափաքանակի համար։
Նշենք,որ կառավարությունը որոշում է կայացրել՝ հաշվի առնելով 2013թվականի հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014 թվականների աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, ինչը նպաստել է տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումների ավելացմանը։