Այսօր առավոտյան նորից Նաիրիտի մոտով անցա աշխատանքի գնալիս: Նորից ըկղմնվեցի հիշողություններիս գիրկը, նորից հիշեցի այս երբեմնի գիգանտի հզորությունն ու նշանակությունը մեր երկրի ու ԽՍՀՄ-ի համար: Հիշեցի նաև, որ մի քանի տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Նաիրիտը վերագործարկվելու է ու մեծ քանակության ներդրումներ են ներգրավվելու: Հավատացինք, վստահեցինք, հուսացինք…
Իսկ ի՞նչ ստացանք արդյունքում: Դե իհարկե եղավ նույնը ինչ եղավ այս անձի տված մյուս բոլոր խոստումների հետ՝ հիասթափություն, սուտ ու հերթական կործանված ձեռնարկությունը: Իսկ երբ խորանում ես Նաիրիտի հետխորհրդային ոդիսականի մեջ, պարզում ես, որ հենց Տիգրան Սարգյանն է առանցքային դերակատարություն ունեցել նրա ճակատագրում: Այնուհետև հասկանում ես, որ այս մարդը անձնական ատելություն ունի այդ ձեռնարկության հանդեպ, այլապես բարդ է բացատրել այն վանդալիստական մոտեցումը, որ տեսավ երբեմնի արդյունաբերական գիգանտը: Այսօր արդեն հայտնի է, որ Նաիրիտը փակելու են, իսկ առնետները արդեն սկսել են լքել նավը և նրանցից առաջիններից մեկը եղել է հենց վարչապետի եղբայրը, ով ինչ-ինչ ճանապարհներով կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնն էր ստացել այստեղ: Վարչապետ եղբոր օգնությամբ այս մարդը պարզապես հաշված ամսիներում թալանեց ու վաճառեց այս ձեռնարկությունը... հետագայում թալանածը կսիվելու պայմանով, բնականաբար:
Ամիսներ առաջ էլ հրապարակվել էին նյութեր, որոնք ցույց էին տալիս, որ Նաիրիտը խորը պարտքերի մեջ է թաղված, իսկ դրանք գոյացել են երկու օֆշորային ընկերությունների և կառավարության միջև կնքված խիստ ոչ շահավետ պայմանագրերի արդյունքում (ի դեպ, քանի՞ հոգի կզարմանա, եթե հաստատվի, որ այդ ընկերությունները պատկանում են վարչապետին կամ նրա մտերիներին): Իրոք աբսուրդ է: Նման ցինիկ պաշտոնյան մեր երկրի համար շռայլություն է: Նաիրիտը փակվում է ագահության պատճառով, ապա պարզաբանումներ են բերվում ցինիկ ու հավատ չներշնչող:
Տեսնես սրա մեղավորները բարոյական հարթությունում գոնե դիսկոմֆորտ զգո՞ւմ են: Այս կծիկը մի օր բացվելու է: Եթե ոչ հիմա, ապա մի օր, տարիներ անց բացվելու է ու օֆշորների սիրահար Սարգսյան Տիգրանի անունը պատմության մեջ գրվելու է որպես դավաճան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել