Մինչև տեղում չլինես, վստահ չես կարող լինել, բայց աչքիս ԵՄ-ն ու ընդդիմությունը ձեռ ձեռի տված դավաճանում են բարիկադների ժողովրդի էն հատվածին, որ ուղղակի ուզում էր ավելի քաղաքակիրթ երկրում արժանապատիվ կյանքով ապրել: Ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, զիջումների գնալու մինիմալ շեմեր են սահմանվում տարբեր կողմերից, օրինագծեր են քննարկում, կառավարության անդամներ նշանակում/մերժում, բայց Յանուկովիչի հեռացման մասին կարծես մենակ բարիկադների վրա են խոսում… Նման համակարգերում անձերի փոփխությունն ի՞նչ ա տալու էդ մարդկանց։ Ճիշտ ա էլի, հանցագործների հետ պետք ա բանակցել միայն էն մասին, թե երբ ու ոնց են իրանք հանձնվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել