Մեր բանակը բազմիցս ապացույցել է, որ ամենադուխով բանակն է աշխարհում.
Հայոց բանակը դա այն եզակի բանակներից մեկն է, որտեղ, ըստ իս, ավելորդ է արիության դասեր անցկացնել, արիությունը մեր զինվորների և հրամանատարների արյան մեջ է նստած: Բանակ, որը կայացավ պատերազմի տարիներին, բանակ որը մկրտություն ստացավ արյունալի ճակատամարտներում, բանակ, որին մերթընդմերթ օրինակ են բերում իրենց զինվորներին, այնպիսի զարգացած երկրների ռազմական արվեստի դասախոսներ, ինչպիսին են Իսրաjելի, Գերմանայի և այլ…: Միջազգային մամուլը բազմիցս նշել է, որ 90-ականներին այդպիսի սակավ միջոցներով հաղթել թշնամուն ի զորու էր միայն այն ազգը, որի զինվորների մեջից վախ հասկացությունը հանած է:
Իսկ ով չի հավատում, թող հիշի, թե ինչ արեցին սովորական ջոկի 9 զինվոր ադրբեջանական հատուկ ջոկի 50 դիվերսանտների հետ:
Հ.Գ. Փառք քեզ հայ զինվոր, Փառք քեզ Եռաբլուր, Փառք քեզ հայ ժողովուրդ….:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=474602092652049&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել