Ինձ համար այս օրը տոն չէ.....
Որովհետև ես այսօր դառը զգացողությամբ եմ վերադարձել Վոլոդյա Ավետիսյանի մասին պատմող ֆիլմի ներկայացումից: «Անազատ ազատամարտիկը» ֆիլմը պատմում էր բանակային գործունեության, այսօր թշվառ վիճակում հայտնված ազատամարտիկների և պատերազմի մասին: 
Որովհետև իր կյանքը Հայաստանին և Արցախին նվիրած իմ ընկեր Ժիրայրը այսօր ՀՀ քաղաքացի չէ, քանի որ բորենիներն են որոշում նրա քաղաքացիության հարցը:
Որովհետև մեր բանակը նույնիսկ խաղաղ պայմաններում ապահով չէ մեր զավակների համար:
Որովհետև այս արտագաղթի պայմաններում վաղը մենք բանակում ծառայող զինվոր չենք ունենալու, և հայտնի չէ, թե արդյոք բանակ ունենալու ենք, թե՝ ոչ:
Ինձ համար այս օրը տոն չէ, քանի որ մենք դեռ մեր գլխավոր պատերազմը չենք հաղթել:

Հ.Գ. Շնորհակալություն Արման Սուլեյմանյան, շնորհակալություն Սիվիլնեթ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել