Ժողովո՜ւրդ, հայաստանյան մայդաուններ ջան, հասել եք, իջեք: Թազա պոնտ ա էս էլ, պատահաբար աչքովս ընկավ, որ Ֆեյսբուքում ինչ-որ իվենթ ա շրջանառվում, որտեղ կոչ է արվում ավտոդողեր հավաքել, ու ակնհայտորեն ասվում է, որ դա Երևանում մայդանի օրինակով վառելու համար է արվում:
Լավ, մի կողմ դնենք էն հարցը, թե որքանո՞վ է առհասարակ պետք Երևանում նման բան անելը, ենթադրենք` պետք է, բայց մի հատ խնդրում եմ նայեք՝ ովքեր են կազմակերպիչները, ովքեր են մասնակցողները, էլի:ՃՃՃ
Ասենք, Սանասարյան Դավիթն ա, նույն էն Դավիթը, որ Րաֆֆու միտինգների ժամանակ բռնաբարում է հռետորաբանությունը ու տրիբունի վրայից ինչ-որ անկապ բաներ կմկմում: Նույն էն Դավիթը, որ ներկայացնում է մի քաղաքական ուժ, որի առաջնորդը կարողացավ առնվազն կես միլիոն քվե ստանալ, բայց չկարողացավ անգամ կես գումարտականոց ոստիկանական կարդոնը ճղել ու մեկ ամսվա մեջ անգամ 1000 հոգի չկարողացավ հրապարակ հանել: Ինչ որ չեմ պատկերացնում՝ ոնց պետք ա նման թուլակամ քաղաքական ուժի, մեղմ ասած, ոչ արհեստավարժ ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հեղափոխություն անի:
Հատկապես խնդալու ա Ազատ Դեմոկրատների մասնակցությունը: Տղերքի մոտ զվյոզդը տարել ա, երրորդ մանդատի համը առել են, մինչդեռ սաղ Հայաստանով մեկ մի 3000 ռեալ քվե ունենան-չունենան: Հա, մեկ էլ էնքան հետաքրքիր ա, թե մինի-օլիգարխիկ Քոքոբելյա՞նն ա գալու պակրիշկա վառելու, թե ինչ-որ ուրիշ պսևոդո ընդդիմադիր:
Մարիամախոտ Սուխուդյանը... մենակ Հայաստանում բնապահպանը հերիք չի ամեն ինչով կզբաղվի, բացի բնապահպանությունից, մի բան էլ կմասնակցի մի նախաձեռնության, որը ենթադրում է շրջակա միջավայրի շատ կոնկրետ ախտոտում:
Ու սենց էլի լիքը մարգինալ ուժեր ու դեմքեր, որոնք ոչ առանձին-առանձին են իրանցից բան ներկայացնում, ոչ էլ մեծ հաշվով սաղովի: Մնում ա սպասեն Շանթն էլ դուրս գա, տենց դուբլ 2-ով էս անգամ սաղովի գնան Աղի հանք ու պրոկտոլոգիական կենտրոներ` անվադողերը համապատասխան տեղերից վիրահատական ճանապարհով հեռացնելու նպատակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1443015192594298?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել