1in.am-ը գրում է.
Ժնևում ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակին առընթեր Վատիկանի մշտական ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Սիլվանո Տոմազին հայտարարել է, որ «սիրիացիների աննկարագրելի տառապանքները» կոչ են անում անհապաղ միջազգային գործողությունների: Այս մասին գրում է Newsru.com կայքը:
Նրա խոսքերով` «սիրիական ճգնաժամը ոչ մի ռազմական լուծում էլ չունի»:
Դիմելով Սիրիայի պայքարում ներգրավված կողմերին` արքեպիսկոպոսը կրկնել է, որ Վատիկանը բոլոր հետաքրքրված կողմերին կոչ է անում «լիակատար և լիարժեք հարգել մարդասիրական իրավունքը»:
Տոմազին առաջարկել է «կրակի անհապաղ դադարեցում` առանց նախապայմանների», ինչն էլ պետք է ուղեկցվի մարդասիրական օգնությամբ:
Սուրբ գահի ներկայացուցիչը նաև ասել է, որ սիրիացի առաջնորդները պետք է մասնակցեն լուրջ բանակցությունների` համաշխարհային հանրության աջակցությամբ:
«Սիրիայի հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելը կարող է դառնալ կատալիզատոր` աշխարհի և տարածաշրջանի այլ հատվածների համար»,- ասել է արքեպիսկոպոս Տոմազին:



