1in.am-ը գրում է.
Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններում գլխավոր օղակ կդառնա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, ով կօգնի գործընթացին, քանի որ պատվիրակությունները կլինեն տարբեր տարածքներում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ Մոնզեր Աքբիքը:
«Ներկայում որոշում է կայացվել այն մասին, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները բանակցությունների ժամանակ կլինեն առանձին սենյակներում: Բանակցային գործընթացը կիրականացնի ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, ով մի սենյակից կգնա մյուսը»,- ասել է նա:
Նշենք, որ հինգշաբթի Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ալ-Ջարբան հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունը կարող է ցանկացած պահի դադարեցնել բանակցությունները «Ժնև-2» համաժողովի շրջանակներում:



