Lragir.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ Ռուսաստանը հետագայում Հայաստանի քաղաքացիների համար փոփոխություններ կանի ՌԴ տարածքում գտնվելու հետ կապված օրենսդրությունում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ՝ հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ  թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:

Այսօրվա ասուլիսում լրագրողները Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանի քաղացիների համար բացառություններ արվեն ՌԴ իշխանությունների կողմից:

«Դա մի ընթացակարգ է, որն ընդունված է Ռուսաստանի կողմից, պետք է հարգել, բոլոր երկներն իրավունք ունեն ընդունելու իրենց ընթացակարգերը: Բայց թե ինչ բացառություն կլինի Հայաստանի համար, դա արդյոք կլինի՞ Մաքսային միության հետ կապված… Մաքսային միությունն ավելի շատ վերաբերում է տնտեսական, ոչ թե այդ կարգի հարցերին: Բայց չեմ բացառում, որ հետագա բանակցությունների ընթացքում, նկատի ունենալով մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, հնարավոր կլինի ինչ-որ գործընթացներ լինեն»,- ասաց Նալբանդյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել