Զ.Փոստանջյանը մերժվել է ԱԺ-ի կողմից  Panorama.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իսկապես դիմել է ԱԺ նախագահին` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար ֆինանսավորում ստանալու նպատակով: Այս մասին լուրը Panorama.am-ին հաստատեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

«Քանի որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում «Ժառանգության» համար տեղ հաստատված չի, ուստի Զ. Փոստանջյանը չի կարող գործուղվել որպես ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ: Այդ հանգամանքից ելնելով` Զ.Փոստանջյանի դիմումը մերժվել է»,- նշեց Գ.Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել