Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան կատարած վերջին այցի շրջանակում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցեր, բայց ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարարը, Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ունեցած դիրքորոշումը չի փոխել:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը եկել էր և կրկնում էր այն, ինչ ասել էր ինձ 3-4 տարի առաջ և դրա պատճառով կասեցվեցին հարաբերութունների կարգավորման քայլերը և գործընթացը»,– ասաց նախարարը:

«Ես իրենց ասացի՝ 4 տարի առաջ ես Ձեզ ասել եմ նույնը, Դուք հիմա վերադարձել եք ու կրկնում եք ձևացնելով … Դուք ուզում եք ևս 3-4 տարի կամ ավել կորցնե՞նք: Կսպասենք, երբ որ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, և դա դիրքորոշում է, որը աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել