Tert.am-ը գրում է.
Սահմանին տեղի ունեցած միջադեպը ուղղված է խանգարելու ԼՂ-ի բանակցային գործընթացին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ դրա մասին անգամ հաղորդագրություն է տարածվել Արցախի ԱԳ նախարարի հետ հանդիպումից և ԵՄ Հարավկովկասյան ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:
«Եթե ուրիշ նպատակ էլ ունեն ադրբեջանցիները... բայց հիմնական նպատակը սա է: Անգամ եռանախագահներից մեկն իր twitter–ում դրված մեկնաբանությունում բավական հստակ ասել է, որ նման միջադեպերը, հրադադարի խախտումները, սադրանքները խանգարելու են բանակցային գործընթացը: Բայց պետք է շարունակել այդ գործընթացը, որովհետև այլընտրանք չկա»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) հատվածներում Ադրբեջանականը դիվերսիոն գործողություն էր իրականացրել:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Ադրբեջանը ձևացնում է, թե եռանախագահները ուրիշ կարծիք ունեն հարցի շուրջ: Նա ավելացրեց, որ միջազգային հանրությունը մանդատ է տվել եռանախագահներին, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները այդ հարցը բարձրացնեն ամենաբարձր մակարդակի:
«Արդեն հինգ հայտարարություն է ընդունվել, բայց Ադրբեջանը ձևացնում է, թե իրեն չի վերաբերում այն, ինչ ասում են: Միակ կոնֆլիկտն է միջազգային հարաբերություններում, որ հինգ հայտարարություն է ընդունվում: Դրանց շուրջ իրար հետ համաձայնեն եռանախագահները ներկայացնող երկրները: Մանրամասն ներկայացվում են սկզբունքները, թե ինչի հիման վրա պետք է հարցը լուծվի»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



