Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է Սև ծովում տեղակայել երկու ռազմանավ` անվտանգության ոլորտում Ռուսաստանին աջակցելու նպատակով, որը կապված է Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հետ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Պենտագոնը երեկ հայտարարել է, որ եթե ռուսական իշխանությունները դիմեն իրենց, ապա ամերիկյան ռազմանավերը Սոչիի շրջանում կմոտենան ծովափին:
Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականները երեկ ՌԴ-ին մեղադրել են Սոչիում սպառնալիքների մասին տեղեկատվությունը քողարկելու մեջ՝ նշելով, որ Սոչիի Օլիմպիական խաղերին պատրաստվում է այցելել մոտ 15.000 ամերիկացի, և իրենք պարտավոր են համոզվել, որ օլիմպիական խաղերը կանցնեն բարեհաջող ու անվտանգ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=127844&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



