Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Twitter-ի իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հրազենային վիրավորումից մահացած Արմեն Լևոնի Հովհաննիսյանի դեպքին։

«Բռնություններն ու լարվածությունը շփման գծում խափանում են բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրված ջանքերը։ Ցավում եմ այսօրվա մահվան համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել