Բայց եթե հետ նայենք՝ ահագին բան ա փոխվել… Կար ժամանակ, երբ ենթադրենք նախագահի կամ պատգամավորի ընտրության չափորոշիչը էս էր՝ «աչքը տեսած ա, փորը՝ կուշտ, ինքը չի գռփի։ Համ էլ սովետից էս կողմ մեր փողոցը ասֆալտի երես չէր տեսել, ասֆալտ փռեց մարդու տղեն»։ Հիմա «լավ հոր տղա ա», «մեր ախպերն ա», «մարդ ա ինչքա՞ն ա տալիս, որ», «հասնող մարդ ա», «ալեք-սան-յան, բա՜-րե՜-րա՛ր» չափորոշիչներն էլ որ փոխվեն, կմնա արժեքային լուրջ հեղափոխություն, պատասխանատվության ինստիտուտի կայացում, 2 հատ արդար ընտրություն, արդար դատական համակարգի կերտում, սահմանադրական լուրջ բարեփոխումներ, քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ստեղծում ։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



