Լուկաշենկոն ընդամենը մի քանի ամիս առաջ այնպես քննադատեց Ռուաստանին վարած քաղաքականության համար, որ լսելիս երբեք չէիր մտածի, թե դա անում է Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակից երկիրը, ընդ որում՝ հարցը վերաբերում էր ապրանքների տեղաշարժերի համար Ռուսաստանի ստեղծած խոչընդոտներին: Հարկ է նշել, որ սրանք ոչ միայն քաղաքական, ռազմական և տնտեսական առումներով սերտ կապեր, այլև արժեհամակարգային ու գաղափարական առումներով բավական նույնական երկրներ են: Եվ այսպիսի քննադատությունն արվում է այն դեպքում, երբ Բելառուսիանը մերժված է Եվրոպական երկրների կողմից, որոնք նրա անմիջական հարևաններն են, և Մինսկի միակ ընտրությունը, կարծես, Մոսկվան է: Հիմա այս վիճակը շատ նման է Հայաստանին. կրկին լուրջ կապեր Ռուսաստանի հետ՝ քաղաքական, տնտեսական, ռազմական առումներով, մշակութային բավական շատ ընդհանրություններ և այլն, իսկ հարևանների կողմից շրջափակման մեջ է, սակայն, արի ու տես, որ Հայաստանը միշտ համակերպվել է ռուսական քմահաճույքներին, երբևէ չի արտահայտել սեփական շահն այն դեպքում նույնիսկ, երբ դա կոպտորեն ոտնահարվել է, ավելին՝ նույնիսկ, եթե մեր դաշնակցին անկարևոր են թվացել մեր կենսական կարևորության շահերը: Բայց, նույնիսկ այս պայմաններում Երևանում ոչ միայն չեն լռել, այլև հանդես են եկել կրեմլյան մուրճի քաղաքականության ֆանտազիաներին գովեստի խոսքեր շռայլելով ու տարբեր պաշտոնյաների, չգիտես՝ ինչի համար՝ շքանշաններ բաշխելով: Սակայն այս «լոյալային դիվանագիտությունից» Հայաստանին միշտ բաժին են հասնում սիբիրյան նախատինքներ, իսկ բելառուսական նախատինքային դիվանագիտությանը՝ կրեմլյան ջերմ լոյալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել