Ռուսները արդեն անցան Մաքսային միության ատամների ցուցադրմաը: 2014 թվականի հունվարի 1-ից արգելվում է ՌԴ տարածք ներկրել 2009 թվականից ավելի վաղ արտադրված մեքենաներ: Սա բացատրվում է նրանով, որ իբր ավելի հին եվրոպական մեքենաները խիստ վնասում են էկոլոգիային: Հետաքրքիր ա, ռուսները գոնե տեսե՞լ են, թե իրենք ինչ են արտադրում...
Ինչևիցե, հարցը դա չէ, հարցն այն է, որ առաջիկայում մեզ էլ է նման հեռանկար սպասվում, որովհետև նաև կբարձրացեն 5+ տարեկան ավտոների մաքսազերծման գները, և անգամ հին արևմտյան մեքենաները կկորցնեն մրցակցությունը էժան ու նոր սովետականների հանդեպ:
Հարցը, սակայն, ունի նաև իր լավ կողմը, որովհետև դա կարող է բերել մեքենաների գնի նվազման, ինչպես նաև հին արտասահմանյան մեքենաների գնի կտրուկ աճի (եթե, իհարկե, դուք ուզեք և ուզում եք վաճառել ձեր մարալին):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել