Հաճախ եմ լսում իմ Հայրենակիցներից որ, իբր, մենք՝ հայերս, լավ ժողովուրդ չենք…ու որ երկրի բոլոր խնդիրները ծագում են ժողովրդի որակի վատ լինելուց….ես չեմ ընդունում այդ մեկնաբանությունը…որովհետև ժողովուրդը մի երկրի երեխաներն են, որոնք հետևում են, իշխանության, կրոնական հաստատությունների ղեկավարության, պաշտոնյաների, հարուստների ու պետության աշխատողների ՕՐԻՆԱԿԻՆ…Ժողովուրդը լավ կլինի, կարգապահ, եթե երկրի նշված պաշտոնյաները կարգապահ լինեն, ժողովուրդը բարի կլինի, եթե նրանք բարի լինեն, ազնիվ կլինեն, եթե իշխանությունը ազնիվ լինի…այսինքն, ես հավատում եմ, որ ժողովրդի բացասական արժեքները թելադրվում են վերևից ներքև, այլ ոչ ընդհակառակը….ու վերնախավի, էլիտայի, իշխանության օրենքից վեր լինելը ու հղպացածությունը հենց այն օրինակն է, որ արտացոլվում է ժողովրդի վրա…ինչպիսի ղեկավարություն դնես երկրի ղեկին, այնպիսի էլ ժողովուրդ կունենաս…սա իմ կարծիքն է…ինչպիսի երաժշտություն դնի իշխանությունը, այդպես էլ կպարի ժողովուրդը…ժողովրդի քաղաքավարության ու կրթվածության մակարդակն էլ գալիս է իշխանության կարևորությունից, ու ուշադրությունից՝ դեպի կրթությունը ու կարգ ու կանոնը, օրենքի գերակշռվող հանգամանք լինելը….եթե իշխանությունը չքաջալերի կրթությունը ու մնացած մշակույթային արժեքները, ապա ինչպե՞ս պիտի ժողովուրդը կրթվի կամ դաստիարակվի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել