Այ որ հասկանայինք կամ իմանայինք, թե ինչ չգրված արտոնություններ են իրականում տրված որոշ ընդդիմադիր կամ իրենց այլ... համարող գործիչներին նոր կարող էինք հանգիստ եզրակացնել, թե ինչու են վերոհիշյալները անկախատեսելի, երբ պետք է լինեն պարզ և շիտակ, թե ինչո՞ւ են շատ դեպքերում իրենց պահում, մեղմ ասած, ոչ «ադեկվատ», թե ինչու են, երբ պետք է առաջադրվել որպես թեկնածու, նրանք հանկարծակի հրաժարվում են, թե ինչու երբ պետք է գոռան, լռում են, այն ինչ գոռում են, երբ պետք է լռել, թե ինչու են պասիվ այնպիսի հարցերի շուրջ, որոնք իրականում պետք է որ իրենց թույլ չտար ընդհանրապես քնելու, մասնավորապես, երբ հարցը վերաբերվում է կոռուպցիայի դեմ պայքարին և աղքատության հաղթահարմանը, թե ինչու են ժողովրդի կողքին լոկ բառերով, այլ ոչ թե ներգրավածությամբ, մի խոսքով, այ եթե իմանայինք, թե ինչ անհայտ արտոնություններով են օժտված մեր քաղաքական գործիչները, ապա մեզ ավելի հեշտ կլիներ հասկանալ նրանց նիստը ու կացը և դրանից բխող պահվածքը և ամենակարևորը կհասկանայինք, թե ինչու մենք իրական ընդդիմություն չունենք…:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=469636883148570&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել