Քոչարյանի ու մեր ոչ բարով վարչապետի չատից արդեն հոգնեցի, հա: Ի՞նչ եք տվել իրար՝ չեք կարում առնեք: Էս ի՞նչ տռզած ամբիցիաներ են, էս ի՞նչ սեփական անձի պաշտանմունք ու արած գործերի անքննելիության պատրանքներ են: Ժողովուրդ, հանգստացեք էլի: Չգիտես՝ որին լսես՝ քննադատողի՞ն, թե անգրագետ գրաֆիկներով ու աղյուսակներով պատասխանողին: Մեկը լինի էս երկուսին բացատրի, որ եթե սրբեր կան, ապա իրանց մեջ չեն հաստատ: Երկուսիդ տեղը լինեի, կյանքում բերանս չէի բացի: Մի մեղսավորը դրած Պուծինի պարոդյաներ ա անում, ասուլիսներ ա տալիս, մյուսն էլ քննադատում ա: Բա քննադատելու բառապաշարը, բառապաշարը: Պրն. Քոչարյան ջան, ի՞նչն ա ձեր նպատակը: Ի՞նչ վստահությամբ եք էդպես անկաշկանդ վիրավորում: Գիտեք, որ հակառակ կողմն էնքան դաստիարակված ա, որ նույն տոնով ու ոճով չի պատասխանի՞: Չեմ հասկանում, դրանո՞ւմ ա քաղաքական գործչի ուժը, որ դու վիրավորես ու նույն տոնով պատասխան չստանա՞ս: Դրանո՞վ ա կալիբր որոշվում:
Եթե ամեն ինչ կալիբր ցույց տալու համար ա, ապա պաշտոնաթող նախագահին հուշեմ, որ էդ կալիբրը զգալի տուժում ա, երբ պոլեմիկադ սկսում ես վարչապետի հետ ու շարունակում նախարարի, պատգամավորի, պատգամավորի օգնականի... հետ: Վերջում տեսնես պրն. Քոչարյանը ո՞ւմ հետ ա շարունակելու բազառը՝ ՀՀԿ տատիկի՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել