1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է խոսել իր քաղաքացիական կնոջ՝ Վալերի Տրիերվեյլերի հետ հետագա հարաբերությունների մասին: Ենթադրվում է, որ նա կնոջը դավաճանել է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ:

«Յուրաքանչյուրն իր անձնական կյանքում փորձությունների միջով է անցնում: Դա մեր մասին է: Սակայն ես սկզբունք ունեմ: Անձնական հարցերը պետք է լուծվեն մասնավոր կյանքը հարգելու պայմաններում: Այսօր այդ թեմայով ոչ մի հարցի ես չեմ պատասխանի»,- նախագահի խոսքերն է մեջբերում Sky News-ը:

Օլանդն ավելացրել է, որ իր անձնական կյանքը կկարգավորի մինչև փետրվարի 11-ին կայանալիք պետական այցը, ուր նա պետք է մեկնի առաջին տիկնոջ հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել