Henaran.am-ը գրում է.
"7 տարի Անդրանիկ Մարգարյանը վարչապետ է եղել, նաեւ ՀՀԿ լիդերն էր, այսինքն՝կուսակցության ղեկավարը եւ այսօր որոշ մարդկանց կողմից նրա անունը օգտագործելը՝ անձնական շահերը լուծելու համար, համարում եմ անբարարոյականություն",-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ որոշ նախկին չինովնիկների կողմից քաղաքական դաշտ նետված Անդրանիկ Մարգարյանի անվան շուրջ քննարկումերին :
Ռազմիկ Զոհրաբյանը, ով ՛՛Հանրապետական՛՛ կուսակցության հիմնադիրներից է, չի ընդունում քաղաքականության մեջ բարոյականության սահմանի հատումը՝ նշելով, թե սխալ է էքս-նախագահ Քոչարյանի կողմից Անդրանիկ Մարգարյանի անունը շոշափելը:
Հնաբնակ ՀՀԿ-ականը շեշտում է, որ ինչպես այսօր,այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՀՀԿ-ն կրել է պատասխանատվություն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
"Հիմա մարդը չկա, մեր շարքերում չէ, բայց անունը օգտագործում են: Չի կարելի:Հանգիստ թողեք Անդրանիկ Մարգարյանին: Նորից եմ կրկնում բարոյական չէ":