ՀՀ կառավարությունը երբևէ չի մտածել իր երկրի քաղաքացու մասին: Այսօր մամուլում տեղ գտած մի հրապարակում աչքովս ընկավ... զարմանալի է որ մեր գծատերերը նման կարծիք ունեն: Ես որպես ՀՀ քաղաքացի հարգելի գծատերեր խորհուրդ եմ տալիս Ձեզ նախ և առաջ մտածել և չհիմնվել այն կառավարության որոշումների վրա, որը ընդանրապես չի մտածում շարքային քաղաքացու մասին։ Այն թանկացումները, որը իրականացվել է տևական ժամանակ, կարելի է համարել հակաօրինական, իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են, որոնք հարվածում են շարքային քաղաքացու գրպանին:
Խոսքը այն մասին է որ մեր կառավարության ղեկավարը և որոշ նախարարներ ժողովրդի մասին մտածելու փոխարեն մտածում են իրենց գրպանի մասին : Ես չեմ հասկանում մի բան թե ինչի հիման վրա է ավելացել մեր արտաքին պարտքը եթե բոլորը արվել է օրինական ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել