Եգբարյան. Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը շարունակելով Թուրքիան ընդմիշտ կմնա «Եվրոպայում հիվանդ մարդ»Panorama.am-ը գրում է.

Ամերիկյան «Ասբարեզ» պարբերականը տպագրել է Կարեն Եգբարյանի (Garen Yegparian) հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Հրանտ Դինքի սպանության մեղադրանքով, դատավորի վճռով երկու կասկածյալներ ձերբակալվեցին: Այս ամենը տեղի ունեցավ Դինքի ընտանիքի, ընկերների և աջակիցների հետաքննության ջանքերի միջոցով, ովքեր համոզված են, որ նրա սպանությունը ավելի խորը պատճառներ ունի, քան «գյավուրին» վերջ տալու բացատրությունը: Սակայն անհեթեթ էր այն, որ երկուսին ազատ արձակեցին երկու օր հետո:

Թուրքիայի իշխող կուսակցությունը ԱԶԿ-ն է կանգնել կաշառակերության հետաքննության առաջ, որի ընթացքում ԱԶԿ-ի բարձր օղակներից ձերբակալվեցին 22 մարդ: Երեք թուրք նախարարներ ազատվեցին պաշտոնից, կառավարության մի շարք անդամները փոխվեցին և թուրքական ներքին պառակտման պատճառով ևս մեկ անգամ սկսեց անհեթեթ մեղադրանքներ: Օրինակ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը մեղադրվեց Թուրքիան թուլացնելու համար այս հետաքննությունը կազմակերպելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել