Բարրի և Էնն Ուոթսոնները ամուսնացել էին 2002 թվականին: 9 տարի անց Բարրին որոշեց վիրահատության միջոցով սեռափոխության դիմել: Դա, սակայն, ամենևին էլ չխանգարեց զույգի ընտանեկան երջանությանը, և նրանք երկրորդ անգամ կնքեցին իրենց ընտանեկան դաշինքը` այս անգամ որպես կին և կին:

Դեռ մանկուց Բարրին գերադասում էր շփվել աղջիկների հետ ու աղջկական խաղեր խաղալ` ֆուտբոլի ու տղայական այլ խաղերի փոխարեն: Նա հաճախ հագնում էր իր մոր շորերը, երբ վերջինս տանը չէր լինում: 

Այս լուրը սկզբում Էննի համար սարսափելի ցնցում էր, բայց հիմա, երբ նա սովորել է իր ամուսնու իսկական էությունը, զույգն ավելի երջանիկ է թվում, քան երբևէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել