Վերջին ժամանակահատվածում, իսկ ավելի կոնկրետ ընտրություններից հետո մեր շատ ՍԻՐԵԼԻ կառավարության անդամները լուրջ գործերը թողած ընկել են չգիտեմ ինչերի հետևից: Տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե իրենք խեղդվողները լինեն ու որտեղ փրփուր են տեսնում սկսում են կախվել այդ փրփուրներից: Ու նաև, տպավորություն է ստեղծվում, որ ով Հանրապետական չի կամ էլ չի հարում այդ կուսակցությանը սկսում են ոսկորները լվանալ: Այ կառավարություն, այ պետության ղեկավարներ հնարավոր չի՞ այս կամ այն մարդու ունեցած-չունեցածը հաշվելուց առաջ մի քիչ ժողովրդի մասին մտածեք: Մի օր չեղավ լուրեր ընթերցեմ ու, ասենք, գրած լինի, որ այս ինչ անապահով ընտանիքին կառավարությունը հատկացրել է X գումար կամ օգնություն, այն ինչ անտունին ապահովել է բնակարանով, կամ էլ այն հազարավոր առողջության խնդիրներ ունեցողնեին ամվճար բուժսպասարկում կամ դեղորայք է տրամադրել . . . Օրինակները շաաաա~տ շատ են, ինձնից էլ լավ գիտեք, բայց . . . Պարզում եք թե 1996 թվականին Վարդան Օսկանյանը ինչ կամ ում փողերով է Գլենդելում առանձնատուն գնել, ու բոլոր ԶԼՄ-ների կայքերը ողողված են Օսկանյանական լեգենդար պատմություններով: Չեմ հասկանում դարի սենսացիան է, թե՞ հերթական քաղաքական բեմականացում: Հոգնեցինք էլի այս կամ այն նախկին կամ ներկայիս պաշտոնյաների ու իրենց ազգականների կարողությունների մասին հյուսած պատմվածքներից ու թվացյալ իրական փաստերից: Մենք` հասարակ ու իսկական ՀԱՅ մահկանացուներս ուզում ենք, որ մեր պետությունն առաջընթաց ապրի, բարգավաճի ու կայունանա . . .



