Հայաստանում կուսակցական լինելը արդեն որպես հանցագործություն ա սկսվում դիտարկվել աչքիս. հենց իմանում են կուսակցական էս, միանգամից կարծես ուզենան դիսկրիմինացիայի ենթարկեն. «ՀայՌուսգազարդ»-ի ու Գազպրոմի թեմայով պառլամենտում ակցիա ա լինում, ասում են՝ կուսակցականները պետք ա չխառնվեն, կամ տենց բաներ, մի ուրիշ ակցիա ա լինում, էլի կուսակցաֆոբիա ա սկսվում, հիմա էլ մի ուրիշ միտում ա նկատվում. հենց մի հարցի շուրջ տեսակետ ես հայտնում, միանգամից հարցնում են` «դու դա որպես կուսակցակա՞ն էս ասում, թե քաղաքացի». ասես թե կուսակցականը քաղաքացի չի. էտ նույնն ա, երբ գնաս կնոջը հարցնես՝ դու դա որպես մարդ էս ասո՞ւմ, թե որպես կին, տղամարդուն էլ՝ որպես տղամա՞րդ ես ասում, թե մարդ:
Այ մարդ, ի՞նչ կապ ունի կուսակցական ա կողքինդ, թե անկուսակցական, եթե նույն նպատակն ա մեր բոլորի թիրախում՝ իմ կուսակցական լինել կամ չլինելը ընդհանրապես ինչո՞ւ ա քեզ հետաքրքրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել