Կյանքիս օրերն սկսեցի հաշվել ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով: Հինգերորդ տասնամյակը վճռորոշ էր, որովհետև ես հանկարծ գիտակցեցի, որ գրեթե բոլորը փոքր են ինձնից: Վեցերորդը ամենահագեցածն էր, քանզի սկսեցի կասկածել, որ սխալների համար արդեն ժամանակ չի մնում: Յոթերորդը սարսափելի էր այն պատճառով, որ այդ տասը տարիները կարող էին վերջինը լինել: Սակայն երբ իմ իննսունամյակի առավոտյան կենդանի արթնացա Դելգադինայի երջանիկ անկողնում, ինձ այցելեց հաճկատար մի միտք, որ կյանքն ամենևին էլ այն չէ, ինչ հոսում է Հերակլիտեսի արագահոս գետի նման, այլ իրենից ներկայացնում է շիկացած սալօջախի վրա շրջված եզակի հնարավորություն` ևս իննսուն տարի մյուս կողմով տապակվելու համար:
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=644036428973018&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել