Tert.am-ը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ արտահայտվելու առիթ կունենա: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում անդրադարձ կար ամեն ինչին, անգամ՝ հիփոթեքային շուկային, բացի ՄՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի հեռանկարներին:
«Դեռ առիթ կունենա, չեմ կասկածում դրանում»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ շինարարական տեմպերի անկման մասին տված մեկնաբանություններին անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը նշել էր շինարարական ծավալների անկման երեք պատճառ, ապա ավելացրել, որ Տիգրան Սարգսյանի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ, ու հավելել, որ մեր քաղաքացիների տրամադրությունը, ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



