Panorama.am-ը գրում է.
Հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթ ունենալով Պերուի ԱԳՆ դիվանագետների առջև:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2014/01/08/nalbandyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



