Tert.am-ը գրում է.
Իրանի իշխանությունները հրաժարվել են Շվեյցարիայում նախատեսված Ժնև-2 խաղաղ բանակցություններին մասնակցել , որի
առանցքում Սիրիայի հակամարտությունն է, այս մասին հայտնում է Time-ը:
Ըստ ամերիկյան աղբյուրի` հրաժարվելու պատճառը եղել է այն, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը Թեհրանին առաջարկել է «լուսանցքային մասնակցություն» ունենալ, ինչի համար պաշտոնական Թեհրանը քննադատել է Ջոն Քերիին:
Հայտնի է նաև, որ Ժնև-2-ին մասնակցելու համար Իրանը պետք է ընդունի Ժնև-1-ի պայմանները, որոնցից մեկը ենթադրում է անցումային կառավարության ստեղծում, ինչին Իրանը սկզբունքայնորեն դեմ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/01/07/geneva-no-iran/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



