ԼՂՀ վարչապետ. Արցախյան խնդրի վերջնական կարգավորումը մեզ թելադրում է սեփական հողի վրա գործել ավելի նպատակասլացPanorama.am-ը գրում է.

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացիներին, մաղթելով, որ նրանց ընտանիքներում իշխեն սերն ու համերաշխությունը, բարեկեցությունն ու լավատեսությունը:

«Սիրելի արցախցիներ,
Հրաժեշտ ենք տալիս 2013 թվականին, մի տարի, որը եղավ հերթական կարևոր ժամանակահատվածը մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ճանապարհին: Առավելապես ստեղծարար աշխատանքով հագեցած անցնող 12 ամիսներին մեզ հաջողվեց հանրապետությունում ապահովել տնտեսական զգալի աճ, լուրջ ձեռքբերումների հասնել մի շարք ասպարեզներում: Դրանք երբեմն առաջին հայացքից տեսանելի չեն, որովհետև ոչ տեղական հանգամանքներով պայմանավորված գնաճը հաճախ ստվերում է մեր շատ հաջողություններ: Հուսանք, որ սա ժամանակավոր երևույթ է, և մոտ ապագայում մեր առաջընթացը կլինի առավել շոշափելի: 

Կառավարության գործունեության առաջնահերթությունն է մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը, սոցիալական ապահովության և անվտանգության անշեղ ամրապնդումը: Այս ոլորտներում պետությունը կատարում է հսկայական ներդրումներ և իրագործում տասնյակից ավելի նշանակալից ծրագրեր: Մենք պետք է առաջ ընթանանք շարունակական բարեփոխումների ճանապարհով` հետ չմնալու քաղաքակրթական ընդհանուր զարգացումներից: Այդ տեսանկյունից, կարծում եմ, լավ ու ցանկալի տարի կդառնա 2014 թվականը: Մենք նախատեսում ենք պահանջված բարեփոխումներ աշխատավարձերի ու կենսաթոշակների համակարգերում` դրանք զգալիորեն բարձրացնելու և առավել արդարացի բաշխելու սկզբունքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել