Սովորե՛լ, Սովորե՛լ, Սովորե՛լ: 20-րդ դարի առաջին կեսին հնչեցված բառեր, որոնք արդի են միչև այսօր:

Պարզ երկնքում որոտաց կայծակը: Տարոն Մարգարյանը պաշտպանության է: ՖԲ-ն խառնվեց իրար, ստատուս ստատուսի ետևից, ՀՊՏՀ-ի դեպքերից հետո ստատուսների քանակը էլ ավելի կրկնապատկվեց: Բայց հավատացեք՝ կարելի էր այս ամենը չքաղաքականացներ ու հանգիստ ապրել: Բայց դե մեր բնավորության համաձայն, ամեն ինչ խառնեցինք իրար: Այստեղ մեղավոր են երկու կողմերն էլ: 

Անի Զախարյան կերպարին ես արդեն ասոցացնում եմ Թուլատի հետ՝ «Ռոստամ և Զոհրապ» ֆիլմից: Անին այստեղ, այնտեղ և ամենուր է: Բոլոր թեմաների մեջ Անին իր «գրավիչ» հայացքով փորձում է եղանակ փոխել: Այստեղ մի հետաքրքիր բան կա: Այդքան լրագրողներով ատենախոսության դռանը չկարողացան մոտենալ, բայց Անին միայնակ մոտեցել էր: Երևի նրա շառմն էր պատճառը:

Երեկ ֆբ-ում կարդացի, որ տրանսպորտում մարդիկ են հայտնվել, որոնք մոնիտորինգ են անում և փորձում են տարբեր ժամերի պարզել տրանսպորտի բեռնվածության աստիճանը: Չեմ հասկանում՝ կանգնած վիճակում ո՞նց են թղթերի վրա գրառումներ անում: Սաֆարյանն էլ սառույցի ու ձյան թեմայի գծի մեջ ա: Կրկին այդ հիմնախնդիրն էր բարձրացրել, որպես հումանիստ մարդ: Նա մտածում էր մոնիտորինգ անողների համար: Հա՛մ կանգնած, հա՛մ սառույցոտ ճանապարհներին մոնիտորինգ անելը վտանգավոր է, չէ՞:

Հ.Գ. ԲՈՒՀ-ի դեպքերի ժամանակ տուժողը այն միայնակ ոստիկանն էր: Չգիտեր՝ ո՞ւմ, ի՞նչ ու ո՞նց պատասխանի: Բոլորը ասում էին՝ մենք քաղաքացի ենք, մեզ օգնի:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել