Մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչքան տուպոյ կարան լինեն որոշ ՀՀԿ-ականներ: Ասա, այ տնաշենի տղերք, էս որ դարն ա, որ փորձում եք մարդ խաբել ու մի բան էլ հույս եք ունենում, որ Ձեզ կհավատան:
Տիպիզմի հերթական դրսևորումը եղել է Սուքիաս Ավետիսյանի մոտ, ով փորձելով խաբել լրագրողին, հայտարարել է, որ գազի խայտառակ պայմանագրի վավերացման խայտառակ օրը ԱԺ դահլիճն ընդդիմության լքելուց հետո, այնտեղ մնացել են հաշվիչ հանձնաժողովի ևս 3 անդամներ` ինքը, Խաչատրյան Իշխանը, Հովհաննիսյան Արայիկը: Սա նրա խոսքերով, բայց լրագրողը մատնանշել է, որ Արայիկ Հովհաննիսյանն ամենևին էլ հանձնաժողովի անդամ չէ, այլ Տաճատ Վարդապետյանն է, ինչին ի պատասխան, Ավետիսյանը հայտարարել է, որ Տաճատին փոխել են:
Բայց լրագրողը չի հանգստացել ու պնդել է, որ նման որոշում չի հրապարակվել, ոչ մի նման տեղեկություն չի հաղորդվել, ինչին ի պատասխան, Սուքիասը վստահեցրել է, թե համապատասխան փաստաթուղթ ինքը ստացել է ու չգիտի, թե ինչու չի հրապարակվել:
Այնուամենայնիվ, լրագրողը փորձել է ճշտել լուրի իսկությունը հենց Տաճատ Վարդապետյանից, ով կտրականապես հերքել է, որ ինքը էլ հանձնաժողովի անդամ չի հանդիսանում:
Այ սենց սուտասան են, պատկերացնո՞ւմ եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել