Pressident.am-ը գրում է.

Երկու տարի առաջ ողջ երկիրն ու սփյուռքը (նաև սփյուռքը) իրար խառնած շարքային, սերիալային մի դերասանուհի՝ Անժելա Սարգսյան անունով, հաշված վայրկյաններում դարձավ «մեգաաստղ», շնորհիվ իր սկանդալային, պոռնո լուսանկարների: Անժելա Սարգսյանի մասին գրելն ու նրա գործով դռնփակ դատավարությանը հետևելը դարձավ լրատվամիջոցների, եթե չասենք գլխավոր, ապա կարևոր թեմաներից մեկը: Որքան այդ մասին գրում էին լրատվամիջոցները, այնքան սույն դերասանուհին համառորեն լռում էր՝ ավելի ուժգնացնելով իր անձով չափազանց հետաքրքրված մարդկանց հետաքրքրասիրությունը: Սակայն նա շատ ավելի խորամանկ դուրս եկավ. նրա լռության ուխտն անսասան էր: Իր խոսքով՝ լռում էր՝ մոռացնելու այն ամենը, ինչ կապված էր իր անվան հետ: Սակայն որքան էլ ընդունված է կարծել, թե հասարակության հիշողությունը կարճ է, բայց մարդիկ ու լրատվամիջոցները չմոռացան ոչ նրան, ոչ էլ նրա անվան հետ կապված աղմկահարույց լուսանկարներն ու դատավարությունը: Եվ ահա մարդկանց տեսադաշտից, բայց ոչ հիշողությունից կորած դերասանուհին վերադառնում է՝ իր մասին հիշեցնելով երկրիս «թիվ մեկ թոք շոուի» միջոցով: Ու մինչ հասարակությունը դեմ հանդիման կանգնած է երկիրը խորտակման տանող մի շարք մարտահրավերների առաջ (գազային համաձայնագրերի ամոթալի վավերացման խնդիր, Մաքսային միություն և այլն), մեկ էլ՝ ըհը, որտեղից որտեղ հրապարակ է «իջեցվում» պոռնոսկանդալի հեղինակ դերասանուհին: Ու այս ամենի համապատկերում Անժելա Սարգսյանի «սպասված» վերադարձը ամեն ինչից զատ և ամեն ինչից առավել դառնում է երկրիս քննարկման թիվ մեկ թեման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել