90-ականերնեին երեխա էի, տալոնով հացի հերթ էի սպասում... հերթում մի կին կար՝ շատ թմբլիկ, աշխույժ, հետը մի քանի լիքը տոպրակ, ինչ-որ բանի առևտրով էր զբաղվում: Բարձր խոսում էր էս կինը, խոսակցությունից հասկացա, որ երկու տղա երեխա ունի, միայնակ ա մեծացնում, ու էտ 90-ակաների սոված տարիներին մի հատ էլ պատրաստվում էր Ամանորին երեխաների համար Ձմեռ պապ հրավիրեր իրանց տուն!!! Երեկ փողոցում՝ 20 տարի հետո շատ պատահական տեսա էտ կնոջը, միանգամից ճանաչեցի: Ավելի էր գիրացել, մի քիչ դժվար էր քայլում, ու շնչակտուր ինչ-որ արկղեր էր քարշ տալիս... երևի դեռ մանր առևտրով էր զբաղվում: Ու մտածում ես՝ բա 20 տարի հետո էս կնոջ տղաները ո՞ւր են... Ու ...ինչո՞ւ էս 20 տարվա մեջ էս անտեր երկրում բան չփոխվեց((((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել