Այն, որ մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները փայլում են ցինիզմով, նորությյուն չէր, բայց այ որ սովորական աշխատակիցներ, որոնք հարյուրներով աշխատում են մեր արյունը ծծող այս կառույցում, ոչնչով հետ չեն մնում իրենց վերադասներից, այ դա արդեն նորություն է:
Մի գարշելի դեպքի մասին կարդացի «Առավոտ»-ում, երբ տարեց ազատամարտիկը զանգահարել է Կառավարության թեժ գիծ ու սպառնացել, որ ինքնասպանություն կգործի, քանի որ չի կարողանում վճարել գազի ծախսերը՝ իր 25.000 դրամ թոշակով, իսկ թեժ գծի հեռախոսավարուհին պատասխանել է. «Ինչ ուզում եք՝ արեք»...
Չեմ ուզում վիրավորանքներ գրել կնոջ հասցեին, բայց ապշում եմ, այդ էգը չի՞ հասկանում, որ հուսահատության բերան հասած այդ տարեց մարդը ժամանակին արյուն է թափել նաև իր համար, որ կարողանա գնա շառով-խերով մի հատ դիպլոմ ստանա, հետո էլ գործի տեղավորվի կառավարությունում՝ թեկուզ տռուբկա բարձրացնողի կարգավիճակում, ու եթե չես էլ կարող նրան օգնել, ապա բարի եղի, նման լկտի վարք մի դրսևորի:
Ի դեպ, պետք է հետամուտ լինել, որպեսզի այդ հեռռախոսավարուհուն բացահայտեն ու դուրս շպրտեն աշխատանքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել