Lragir.am-ը գրում է.
ԱՌԿԱ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովն ասել է. «Հայաստան մատակարարվող ապրանքներում գերակշռում են էներգառեսուրսները, ապրանքաշրջանառության 78%-ը էներգառեսուրսներն են: Դա շատ է: Ինձ թվում է, որ պետք է հաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել ռուբլին ոչ միայն ընկերությունների միջև գործարքներում, այլ նաև որպես ֆինանսական գործիք: Ես նկատի ունեմ վարկավորումը, լիզինգային սխեմաները»:
Ինչ վերաբերում է մաքսային սակագներին՝ փոխնախարարն ասել է. «Այժմ Հայաստանում մաքսային սակագնի միջին կշռված տոկոսադրույքը 3.5% է: Մեզ մոտ՝ Մաքսային միությունում, մոտ 7% է: Սակայն մենք իջեցնում ենք տոկոսը, որովհետև Ռուսաստանն իրականացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ստանձնած պարտավորությունները, մոտակա 2 տարում մենք այն կհասցնենք 5.5%»:



