Կոկորդիլոսները մեր սեղաններից անպակաս: Օրվա մառազմ:

Շուտով ամսեկան աշխատավարձը մարդիկ ստանալու են, մի քանի հազար դրամ էլ վրեն ավելացնեն, որ պարտադիրների վճարներից ազատվեն: Հիմա էլ պարտադիր բժշկական ապահովագրությունն է գլուխ բարձրացրել: Ամսեկան 5.000 դրամ էլ այդտեղ պետք է վճարվի: Դե նայեք՝ ԱՊՊԱ, Կենսաթոշակ, Բժշկական ապահովագրություն. հաստատ մի երկու բան էլ կմոգոնի կառավարությունը ու՝ Արիվերդերչի, աշխատավարձ:

Պատգամավորների ու նախարարաների մի ստվար զանգված մոռացել է, թե ինչի համար է նախատեսված ԱԺ-ն: Չէ-չէ, երեկ իրար արա չեն ասել: Երեկ խոսում էին սեքսից, սուրճի պատրաստման եղանակներից: Մեկը ասում էր՝ հրաժարական տուր, մյուսը, թե բա չեմ տա: Պատգամավորներից մեկը այս ամենը նմանեցրեց Կալաբոկի հեքիաթին: Ժողովուրդ ջան, էլ ինչ եք ուզում մեր գազից, եթե մեր պատգամավորներն ու էներգետիկայի նախարարը այսպես են քննարկում գազի գինը, նրա որակը:

Երեկ իր գրասենյակում Իշխան Զաքարյանը պատիվ է ունեցել հյուրընկալելու Անի Զախարյանին: Հանդիպման գործողությունների մասին մանրամասներ չեն տրել: Ժամանակակիցները վկայում են, որ հանդիպումից հետո երկուսի տրամադրությունն էլ բարձր է եղել: Իսկ ես փնտրում եմ մեկին, ով ինձ կարող է բացատրել, թե Անի Զախարյանի մտքին ի՞նչ կա: Ես մեկը հրաժարվում եմ հասկանալ այս կնոջ յուրաքանչյուր գործողություն: Ինչ նա հանդես եկավ իր անիմաստ հայտարարությամբ, դրանից հետո նրա բոլոր գործողությունները իռացիոնալ են:

Երեկ վառվեցին տոնածառի լույսերը: Բոլորս ուրախ ենք, բոլորս՝ երջանիկ: Մնաց սեղանին կոկորդիլոս դնենք, որպեսզի Ամանորը իր ամբողջ գեղեցկությամբ դիմավորենք: Մյուս տարի կոկորդիլոս էլ չենք ներմուծի, որովհետև հայերը խոզի տեղը հեսա սկսելու են կոկորդիլոս բուծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել