Համաձայն չինական օրացույցի` այս տարվա խորհրդանիշը Կապույտ փայտե ձին է: Այն մարմնավորում է մեծահոգությունը, աշխատասիրությունը և նպատակասլացությունը: Հետևաբար, 2014 թվականը պետք է հաջողակ տարի լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ևս ունեն այս հատկանիշները և առաջնորդվում են դրանցով:

Նվերների առումով առաջինը պետք է նկատի ունենալ, որ ձիերը չեն սիրում թանկարժեք և ոչ երկարաժամկետ կտրվածքով պիտանի իրեր: Մյուս կողմից էլ, որքանով որ փայտե ձիու տարի է նախընտրելի է առավելապես նվիրել հենց փայտե հուշանվերներ, քանի որ հակառակ բնույթի նյութերից պատրաստված իրեր նվիրելը կարող է անհաջողություններ բերել:

Ընդհանրապես, ձին ազատություն սիրող կենդանի է, հետևաբար խորհուրդ չի տրվում այնպիսի նվերներ անելը, որոնք կարող են սահմանափակել մարդու ազատության զգացումը: Մասնավորապես չի կարելի նվիրել գոտիներ, փականներ, վզկապեր և նման այլ իրեր:

Աշխատանքային գործունեության հետ կապված նվերները ևս կարող են արժանանալ տարվա խորհրդանիշի հավանությանը: Ելնելով այն հանգամանքից, որ ձին առավելապես համեստ, ընտանեկան կենդանի է, ուստի խորհուրդ չի տրվում Ամանորը անցկացնել ճոխ և լայն շրջանակներում: Նմանապես խորհուրդ չի տրվում նաև ձիու կաշվից պատրաստված նվերներ նվիրել:

Ընդհանրապես, սնահավատ մարդկանց խորհուրդ չի տրվում նվիրել դանակներ, դատարկ դրամապանակներ, գուլպաներ, թաշկինակներ, մարգարիտից պատրաստված զարդեր, հայելիներ և ժամացույց: Տարեց մարդկանց էլ խորհուրդ չի տրվում նվիրել մոմեր, հողաթափեր, սրբիչներ, քանի որ նրանք այդ նվերները կարող են ընկալել որպես գալիք տարում կյանքից հեռանալու նախանշաններ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել