Ճիշտ շնչեք

Որպեսզի հանգստանաք ու կարգավորեք ձեր տրամադրությունը, հետևեք ներշնչմանն ու արտաշնչմանը։ Երբ մարդ նյարդայնանում է, նրա շնչառությունը ընդհատուն է դառնում, արագանում է։ Գիտակցաբար կարգավորելով մեր շնչառությունը` կարող ենք հանգստանալ ու թուլանալ։

Գլխի մերսում

Գլխի ինքնամերսումը թուլացնում է լարվածությունը, հանգստացնում է, հանում է հոգնածությունը, օգնում է, որ մարդ իրեն պաշտպանված ու ինքնավստահ զգա։
Կարելի է նաև պարզապես դանդաղ ու հանգիստ սանրել մազերը։ Դա ամրացնում է մազարմատները և բարելավում է մաշկի սնուցումը։

Օգտակար է նաև մատների կամ ձեռքերի մերսումը։ Ձեռքի ափերը շփեք միմյանց, ոչ ուժեղ ձգեք մատները, դանդաղ տրորեք յուրաքանչյուր մատը ծայրից դեպի հիմքը։

Ֆիզիկական ակտիվություն

Բոլորին ու վաղուց է հայտնի, որ ֆիզիկական ակտիվությունն ու սպորտով զբաղվելը բարձրացնում են տրամադրությունը։ Ֆիզիկական ակտիվության ժամանակ արտադրվում է երջանկության հորմոն՝ էնդորֆին, որը պատասխանատու է բավականության և հանգստության համար։
Գտեք ձեզ ամենահարմար մարզաձևը՝ վազք, ֆիթնես, մարզական պար և այլն։ Իսկ եթե ժամանակը չի բավականացնում, փորձեք գոնե կես ժամ գտնել՝ հանգիստ քայլելով աշխատավայր հասնելու համար։ Եվ ավելի շատ քայլեք, հենց արևոտ եղանակ է լինում։ Արևի ճառագայթների շնորհիվ օրգանիզմում ևս մեկ հորմոն է արտադրվում՝ սերոտոնինը։ Այն օգնում է ավելի երջանիկ զգալ, գրգռում է ախորժակը և կարգավորում է քունը։


 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել