Երբ մարդն այսպիսի հայտարարություն է անում. «Նրանց միջև, իհարկե, կան հակասություններ, բայց ոչ թե բարեփոխումների, այլ մենիշխանություն հաստատելու, իրավիճակին ամբողջությամբ տիրապետելու մասով» [խոսքը Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի մասին է], ինքը կարո՞ղ է իր այս պնդումը դատարանում ապացուցել։
Եթե ոչ, ապա որևէ լուրջ պետությունում այսպիսի բլթոցին միանգամից կհետևեր դատական հայցը, որից հետո Սաքունցը մինչև կյանքի վերջը զբաղված կլիներ տուգանքները մուծելու համար դրամ հայթայթելով։
Կամ այս մի բլթը. «Իսկ ահա բարեփոխումների տրամադրված մարդիկ բանակում ընդամենը 10 տոկոս են կազմում»։ Ինչպե՞ս ես այդ թիվը չափել, այ Սաքունց։ Եթե չես չափել, ինչո՞ւ ես հայտարարում։
Նյութի աղբյուր՝ http://ahousekeeper.livejournal.com/1040547.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել