Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարելուց հետո Հայաստանը ուշադրության կիզակետում է հայտնվել: Երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին, շատ քաղաքական վերլուծաբաններ այս հայտարարությունը դիտարկեցին, որպես արտաքին քաղաքականության անկում: Իրականում այն, ինչ տեղի ունեցավ այդ հայտարարությունից հետո կարելի է միանշանակ համարել, որ Հայաստանը հայտնվեց աշխարհի գերհզորների ուշադրության կենտրոնում:
Նախ դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի այցը Հայաստան: Այնուհետև Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպանի գազային բլեֆը, ապա Թուրքիայի արտգործնախարարի այցը և ԱՄՆ պետքարտուղարի նախատեսվող այցը կարելի է ընկալել որպես Հայաստանի դերի բարձրացում:
Եվրոպան և ԱՄՆ-ն ամեն գնով փորձելու են սիրաշահել Հայաստանին, զարմանալի չէր, որ Իրանի դեսպանը հայտնեց, որ հնարավոր էր իրենք գազ մատակարարեին ավելի էժան գնով: Իսկ իրականում հարց է առաջնում՝ որտե՞ղ էին նրանք մինչ այժմ: Իսկ Թուրքիայի արտգործնախարարը ևս այսօր Հայաստան է ժամանել ոչ դատարկ ձեռքով: Նախ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ փորձում են դուր գալ աշխարհին և անել հնարավորինս, որպեսզի ստանան տարածաշրջանը կարգավորողի դեր:
Իրականում, եթե Հայաստանը շարունակի դիվանագիտական ճկուն խաղը, ապա կկարողանա հասնել արտաքին քաղաքական լուրջ հաջողությունների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/619441788090873%D5%9B
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել