Trout55_-_waterՋուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։ Եթե չլիներ ջուրը, չէինք լինի նաև մենք: Մարդը օրական օգտագործում է 2 լիտր ջուր: Այսինքն, եթե չլիներ ջուրը, մենք կմահանայինք: Առանց հացի մարդ կարող է ավելի երկար դիմանալ, քան առանց ջիի: Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները: Շատ երկրներ չունեն բավարար ջրի պաշարներ, և այդ երկրներում մարդիկ ծարավից մահանում են: Բնության մեջ քիմիական առումով մաքուր ջուր գոյություն չունի: Բնական ջրերում միշտ առկա են գազեր (թթվածին, ածխաթթու գազ), աղեր, իսկ որոշակի պայմաններում, օրինակ մակերեսային ջրերում նաև կախված նյութեր, ինչպես նաև չլուծվող նյութեր։ Խմելու ջրի ցուցանիշների նորմավորումն ունի մեծ հիգիենիկ նշանակություն և հանդիսանում է առողջապահության կարևոր պրոֆիլակտիկ միջոցառումներից մեկը։ Խմելու ջրի որակական ցուցանիշների հիմնավորման հետևյալ երեք հիմնական պահանջները։ 1. խմելու ջուրը պետք է ունենա բարենպաստ օրգանոլեպտիկ հատկություններ, 2. այն պետք է լինի անվնաս իր քիմիական կազմով, 3. այն պետք է լինի անվտանգ համաճարակաբանական տեսակետից։

Աշխարհի ամենակեղտոտ ջուրն ունի Հռենոս գետը (գերմաներեն` Rhein, ֆրանսերեն` Rhin, հոլանդերեն` Rijn): Այն գտնվում է Արևմտյան Եվրոպայում։ Անվանման ծագումը բացատրվում է մի քանի կերպ։ Ոմանք գտնում են, որ այն առաջացել է կելտական լեզուներից և կապված է «ջուր» հասկացության հետ։ Որպես հիմք առավելապես ընդունվում է գալլ. renos, rhenus կամ rino (իմաստները` «հոսող ջուր, գետից» մինչև «լիճ, ծով»)։ Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են հնդեվրոպական ri «գնալ, հոսել, շտապել» հիմքի հետ` ri-enos «հոսող ջուր»։ Անվանման լատիներեն գրությունը եղել է Rhenus։ Սկիզբ է առնում Ալպերում (Շվեյցարիայում) և թափվում Հյուսիսային ծովը` առաջացնելով դելտա։ Հոսում է Շվեյցարիայի, Լիխտենշտայնի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների տարածքով։ Երկարությունը 1320 կմ է, նավարկել է 952 կմ (մինչև Բազել և Բոդենի լճով)։ Ջրանցքներով միացված է Ռոն, Մառն, Վեզեր, Էլբա, Էմս գետերին։ Հռենոսի ափին են Բազել (Շվեյցարիա), Ստրասբուրգ (Ֆրանսիա), Մանհայմ, Մայնց, Բոնն, Քյոլն, Դյուսելդորֆ, Դյուսբուրգ քաղաքները, գետաբերանում` Ռոտերդամ ծովային նավահանգիստը (Նիդերլանդներ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել