Դեկտեմբերյան գեղեցի՜կ առավոտն իջել էր մեզ վրա:
- Պապիկ, պապիկ այսօր ծնունդս է հիշում ե՞ս:
- Է՜հ պապիկն արդեն ծերացել է թոռնիկս, լավ էլ հիշեցրեցիր:
-Վերցրու այս խաղալիքը:
-Վա՜յ, պապիկ սա իմ նվերն է: Շնորհակալ եմ:
-Վերցրու թոռնիկս, երևի սա կլինի իմ վերջին նվերը քեզ, երևի կյանքը այլևս թույլ չի տա ինձ տեսնել քեզ:
-Ինչո՞ւ պապիկ:
-Ծե՜ր եմ թոռնիկս ես:
-Չէ, պապիկ, դու խոստացել ես իմ երեխային էլ նվեր առնել:
Գնամ թոռնիկս, ես գործեր ունեմ, գնամ վերջացնեմ: Արդեն ժամը տասն է, դեռ գործերս չեմ վերջացրել:
-Չէ՜, պապիկ դու ինձ պետք է դպրոց տանես, թեկուզ և ուշացել եմ արդեն. ոչինչ ուսուցիչներս կներեն ծնունդս է, չէ:
Ժամն արդեն տասն անց երեսուն է: Անսովոր շոգ է դեկտեմբերյան եղանակներին համեմատ, օդն ասես կանգ է առել: Ամե՜ն ինչ սառած է, միայն մարդիկ են մրջյունների նման այս ու այն կողմ անում: Մեկը աշխատանքի է շտապում, մյուսը տան գործերն է անում, մի խումբ էլ նստած Գյումրվա հումորներով ժամանակ են անցկացնում:
-Դե ինչ թոռնիկս ես չգամ դպրոցի մոտ ՝ մի քանի քայլ է մնացել ինքդ գնա, ես գնամ գործերս շարունակեմ:
-Լավ, պապիկ, գնա:
Պապիկը շրջվե՜ց և գնաց: Այսօր ուրիշ է ինքն իրեն մտածում էր պապիկը:
Թոռնիկը խաղալիքը ձեռքն առած ուրա՜խ-ուրա՜խ շտապում է դպրոց: Սակայն նրան չեն թողնում դպրոց ՝ ուշացել է:
-Դե լավ, ես էլ կզբոսնեմ այգում, ինչ է եղել, որ ծնունդս է այսօր կարելի է:
Ժամն արդեն տանմեկն անց երեսուն էր: Անսովոր էր ամե՜ն ինչ:
Հանկարծ ուժե՜ղ ձայն, որն անգամ րոպե չտևեց, լցրեց ամե՜ն ինչ մառախուղի մեջ: Անգամ րոպե չհասցրեց տևել, երբ ամե՜ն ինչ տապալվեց գետնին:
-Երեխան խաղալիքը գրկած լաց էր լինում:
Ախր նա չգիտեր, թե դա ինչ է, թե ինչ եղավ այս անիծված գետնին, որ թափ տվեց ամենքին:
Ողջ մնացած ծնողները վազում էին դեպի դպրոց: Գոնե նրանց վերջին հույսը ողջ մնացած լինի:
Երեխան տեսավ հորը, ասես մի լույսի, այս մթացած աշխարհում: Տեսավ և վազե՜ց ՝ վազեց դեպի հայրը, վազեց գրկելու: Գրկել էր նա իր վերջին հույսը, գրկել էր նաև իր խաղալիքը:
Երեխան չգիտեր` ինչ է կատարվում, նա անգամ չէր մոռացել, որ իր ծնունդն է այսօր, և պա՜րզ ժպիտով ցույց տվեց հայրիկին իր խաղալիքը ՝ Վերջի՜ն խաղալիքը:
-Պա՛պ, պա՛պ, տե՛ս, սա պապիկն է ինձ նվիրել: Բայց գիտես, նա ինձ ասաց երևի վերջին նվերն է ինձ անում:
Հայրիկը թա՜ց աչքերով չէր կարող բացատրել երեխային, որ արդեն ո՛չ մայրը կա, ո՛չ էլ պապիկը:
-Տղաս պապիկը ճիշտ էր ՝ նա այդ խաղալիքը տվեց քեզ, և մայրիկի հետ գնացին ճամփորդելու:
-Կգան մի օր, բայց դու երբե՜ք չկորցնես այդ խաղալիքը ՝ նրա անունն էլ թող լինի «Վերջին Խաղալիքը»:
Հենզել Մանուչարյան
1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով 11: 41-ին
մոտ 30-40 վայրկյանների ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10բալ: